շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թբիլիսին կարևոր բարեփոխումներ պետք է կատարի. Եվրահանձնաժողով

Թբիլիսին կարևոր բարեփոխումներ պետք է կատարի. Եվրահանձնաժողով

Թբիլիսին դեռ կարևոր բարեփոխումներ պետք է կատարի՝ արտացոլելու քաղաքացիների՝ Եվրոպական Միությանը միանալու իրական ձգտումները: Այս մասին նոյեմբերի 12-ին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Եվրոպական հանձնաժողովը, փոխանցում է «Ալիք մեդիան»:

Նույն գրառման մեջ նոյեմբերի 8-ի իրենց որոշումը Եվրահանձնաժողովը պատմական պահ է համարել.

«Մենք վճռորոշ քայլեր ենք անում մեր հարևան երկրների և ընդլայնման ուղղությամբ»:

Եվրահանձնաժողովը ևս մեկ անգամ անդրադարձել է որոշմանն ու նշել՝ չորեքշաբթի Եվրախորհրդին խորհուրդ է տվել.

Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսել,
Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել,
Անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ աստիճան ձեռք բերելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսել:

Ըստ Եվրահանձնաժողովի՝ Ուկրաինան կատարել է նախորդ տարի սահմանված անհրաժեշտ քայլերի ավելի քան 90 տոկոսը․ ուկրաինացիները խորապես բարեփոխում են իրենց երկիրը և պատրաստ են անդամակցությանը: Մոլդովան զգալի բարեփոխումների ջանքեր ձեռնարկել է, չնայած ժողովրդավարության դեմ ուղղված մշտական ապակայունացման ջանքերին։

«Վրաստանը կարևոր բարեփոխումների քայլեր դեռ պետք է անի՝ արտացոլելու իր քաղաքացիների մեծամասնության՝ մեր Միությանը միանալու իրական ձգտումները:

Սերբիայի Հանրապետությունը մի շարք դրական քաղաքական և իրավական քայլեր է ձեռնարկել: Սակայն, Հանրապետությունում ընդունված հակասահմանադրական օրենքները մտահոգիչ են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նրանց պնդմամբ՝ ընդլայնումը բացառիկ հնարավորություն է թե՛ Եվրամիությանն անդամակցելու ձգտող երկրների, թե՛ իրենց համար. «Դա խաղաղության և բարգավաճման մղիչ է, որոնք մեր միությունն այդքան առանձնահատուկ է դարձնում»:

 
 

  • Կիսվել: