հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Տարածաշրջանում արդեն խաղաղություն է հաստատվել. Ալիևը՝ Ադրբեջանում Ավստրալիայի դեսպանին

Տարածաշրջանում արդեն խաղաղություն է հաստատվել. Ալիևը՝ Ադրբեջանում Ավստրալիայի դեսպանին

Ավստրալիան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

Ինչպես հաղորդել է ԱՊԱ-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևին իր հավատարմագրերը հանձնելիս ասել է Ադրբեջանում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայլս Ռոբերտ Արմիթեյջը։

Այդ կապակցությամբ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգը խթանելու ուղղությամբ և ընդգծել, որ տարածաշրջանում արդեն խաղաղություն հաստատվել է։

  • Կիսվել: