հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Թալիբները կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակի վրա

Թալիբները կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակի վրա

«Թալիբան»-ի գրոհայինները  կրկին հարձակվել են Աֆղանստանի Հերաթ քաղաքում տեղակայված  ՄԱԿ-ի  առաքելության գրասենյակի վրա:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
 
«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը կրկին հարձակվել է ՄԱԿ -ի գրասենյակի վրա ՝ Հերաթ նահանգի Գուզար շրջանում», – ասել է պաշտպանության նախարարության խոսնակ Ֆավադ Ամանը:
 
Պաշտպանության և Ազգային անվտանգության ուժերը կռվում են գրոհայինների դեմ, հավելել է նա:
 
Նախօրեին ևս հարձակում էր  տեղի է ունեցել ՄԱԿ-ի գրասենյակի վրա, ինչի հետևանքով  մահացու վիրավորվում էր ստացել  աֆղան ոստիկան:

  • Կիսվել: