երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թալիբները հարձակվել են Աֆղանստանի Քալայի Նաու քաղաքի վրա. զոհվել է 4 խաղաղ բնակիչ

Թալիբները հարձակվել են Աֆղանստանի Քալայի Նաու քաղաքի վրա. զոհվել է 4 խաղաղ բնակիչ

Աֆղանստանի Բադղիս նահանգի Քալայի Նաու քաղաքում կառավարական զորքերի և թալիբների միջև բախումների հետևանքով վերջին երեք օրերին 4 խաղաղ բնակիչ է զոհվել, 77-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:  

Նշվում է, որ հուլիսի 7-ին «Թալիբան» շարժման գրոհայինները երեք կողմից հարձակվել են Քալայի Նաու քաղաքի վրա, ներխուժել բանտ ու ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, որի հետևանքով քաղաքում փողոցային մարտեր են սկսվել:

Աֆղանստանցի զինվորականները Քալայի Նաուն ազատագրելու գործողություն են սկսել: Սպանվել է առնվազն 69 թալիբի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որթալիբները վերահսկողություն են հաստատել նաև Իրանի հետ սահմանին 2 անցակետի նկատմամբ:

 

  • Կիսվել: