հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Քանդահարը

Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Քանդահարը

«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը հայտարարել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քանդահարի գրավման մասին՝ փոխանցում է BBC-ն:

Նշվում է, որ սա լուրջ ձախողում է երկրի կառավարության, սակայն, մեծ հաղթանակ՝ թալիբ գրոհայինների համար: Աֆղանստանի երկրորդ խոշոր քաղաքը ժամանակին եղել է թալիբների վերահսկողության տակ. այն ռազմավարական կարևոր առևտրային հանգրվան է:

Այժմ թալիբների վերահսկողության տակ է գտնվում Աֆղանստանի հյուսիսային շրջանների մեծ մասը և երկրի շրջանային մայրաքաղաքների 1/3-ը:

BBC-ն հաղորդում է, որ Աֆղանստանից ամերիկյան և դաշնակից երկրների զորքերի դուրսբերման ֆոնին, թալիբ գրոհայիններն արագ են գործում ու գրավում են նորանոր տարածքներ:

Միաժամանակ, նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ 3000 զինվորական ուղարկել Աֆղանստան ԱՄՆ դեսպանության աշխատակազմի տարհանման գործընթացին աջակցելու համար:

  • Կիսվել: