շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Թալիբանի» մարտիկները հրաման են ստացել Քաբուլում չգրավել դեսպանությունների դատարկ շենքերը

«Թալիբանի» մարտիկները հրաման են ստացել Քաբուլում չգրավել դեսպանությունների դատարկ շենքերը

«Թալիբան» արմատական շարժման մարտիկները հրաման են ստացել չգրավել Աֆղանստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ամայացած շենքերը եւ չկանգնեցնել դիվանագետների ավտոմեքենաները:

Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների մի ներկայացուցչի:
 
Նրա խոսքով՝ շարժման անդամներին հրաման Է տրված պահպանել անշեղ կարգապահություն եւ չխոչընդոտել դիվանագիտական համարանիշերով ավտոմոբիլների երթեւեկությանը: «Թալիբանը» նաեւ Աֆղանստանի բնակիչներին կոչ Է անում շարունակելու զբաղվել առօրյա գործերով եւ չդադարեցնելու տնտեսական գործունեությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: