հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ սկսվել են «Կոբալտ-2021» զորավարժությունները

Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ սկսվել են «Կոբալտ-2021» զորավարժությունները

Տաջիկստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ մեկնարկել են «Կոբալտ-2021» զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Ռուսաստանի զինվորականները Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի գործընկերների հետ միասին աշխատում են արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ ջոկատայինների կազմում գործող զինյալների ոչնչացման գործողությունների պլանավորման եւ անցկացման վրա։    

Ռուսական կողմից զորավարժություններին մասնակցում են Կենտրոնական ռազմական օկրուգի հատուկ նշանակության ստորաբաժանումները եւ Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի հետախուզական գումարտակը։

Նշվում է, որ նոյեմբերի 16-ին Կենտրոնական ռազմական օկրուգի զինծառայողները Դուշանբեից 45 կիլոմետրանոց երթ են իրականացրել դեպի Ֆահրաբադի հրաձգարան։ Զորավարժություններին, ընդհանուր առմամբ, ներգրավված է մոտ 60 ռուս զինծառայող եւ 10 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ 201-րդ ռազմակայանի ավիախմբի երկու Մի-8МТВ5-1 ուղղաթիռ։ Զորավարժությունները կտեւեն մինչեւ նոյեմբերի 19-ը։     

 

  • Կիսվել: