ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Տաջիկստանում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 8.37-ին (Մոսկվայի ժամանակով 3.37-ին): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։

Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ երկու-երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել նաեւ Ալմա-Աթայում։ Իր հերթին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում երեքից չորս բալ ուժգնությամբ ցնցումներ են հայտարարել։

Բնակչության շրջանում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

  • Կիսվել: