կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սուտ է, երբ ՆԱՏՕ-ում ասում են, թե Ռուսաստանն է դուրս եկել բանակցային գործընթացից. Զախարովա

Սուտ է, երբ ՆԱՏՕ-ում ասում են, թե Ռուսաստանն է դուրս եկել բանակցային գործընթացից. Զախարովա

Ռուս դիվանագետները փետրվարի 23-ին հանդիպում էին ծրագրել ամերիկացի գործընկերների հետ,  աակայն Ռուսաստանի պատվիրակության՝ Ժնև մեկնելուց մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ դադարեցնում են բանակցությունները: Այս մասին RT-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է, որ կողմերը նախապես պայմանավորվել էին հանդիպման մասին:

Զախարովայի խոսքով՝ Բլինքեննա սել է, որ ՛՛չի ցանկանում մասնակցել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացին՛՛։

՛՛Երբ ՆԱՏՕ-ում ասում են, թե Ռուսաստանն ինքն է դուրս եկել բանակցային գործընթացից, սուտ է՛՛,-նշել է Զախարովան:

 

 

  • Կիսվել: