Սունակը շնորհավորել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ և իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռիշի Սունակը շնորհավորել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերին՝ հուլիսի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Լեյբորիստական կուսակցությունը հաղթեց այս համընդհանուր ընտրություններում: Ես զանգահարեցի Քեյր Սթարմերին՝ շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ»,- ասել է Սունակը:
«Ես կրում եմ պարտության պատասխանատվությունը»,- հավելել է հեռացող վարչապետը։