կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ստոլտենբերգը Զելենսկիին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ստոլտենբերգը Զելենսկիին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է մասնակցելու Դաշինքի հաջորդ գագաթնաժողովին։ Այդ մասին նա ասել է փետրվարի 24-ին Տալլինում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է korrespondent.net-ը:

«Ես նախագահ Զելենսկիին հրավիրել եմ մասնակցելու հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ես իսկապես հուսով եմ, որ նա կարող է անձամբ ներկա լինել, բայց, իհարկե, դա կախված է իրավիճակից, քանի որ այնտեղ պատերազմ է ընթանում, ներխուժում է երկիր»,- ասել է Ստոլտենբերգը։

  • Կիսվել: