երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Ստոլտենբերգը կդառնա Մյունխենի անվտանգության համաժողովի նոր նախագահը

Ստոլտենբերգը կդառնա Մյունխենի անվտանգության համաժողովի նոր նախագահը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կդառնա Մյունխենի անվտանգության համաժողովի նոր նախագահը, հայտնում է Politico-ն։ Նա Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն է լինելու 2025 թվականի փետրվարից։

Հավելենք, որ նախագահի պաշտոնը կլքի Քրիստոֆ Հոյսգենը, ով պաշտոնավարում է 2022 թվականից։

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր պարտականությունները կկատարի հոկտեմբերի 1-ից։

 

  • Կիսվել: