Կոպենհագենը Գրենլանդիայի հարցում համաեվրոպական աջակցություն է ակնկալում. Դանիայի վարչապետ
Մյունխենում մեկնարկող անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում կքննարկվի Գրենլանդիայի թեման: Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիկսենը, տեղեկացնում է Reuters-ը:
Պաշտոնյան հայտնել է, որ պատրաստվում է Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումները քննարկել Մյունխեն ժամանող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ բանակցություններին մանակցելու է նաև Գրենլանդիայի վարչապետը։
Նշվում է նաև, որ այսօր լրագրողների հետ զրույցում Դանիայի կառավարության ղեկավարը հավելել է, որ Կոպենհագենը Գրենլանդիայի հարցում համաեվրոպական աջակցություն է ակնկալում: «Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն»,-ասել է Ֆրեդրիկսենը։



