երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ստոլտենբերգը հույս ունի, որ Հունգարիան շուտով կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ստոլտենբերգը հույս ունի, որ Հունգարիան շուտով կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի պատրաստակամությունը՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու հարցում։

«Ես ողջունում եմ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա կառավարության աջակցության հստակ ուղերձը: Անհամբեր սպասում եմ նաև Հունգարիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Հունգարիայի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի վերջին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև իր երախտագիտությունն է  հայտնել Թուրքիայի խորհրդարանին և նախագահ Էրդողանին՝ վավերացման համար:

«Շվեդիայի միանալը ուժ կտա ամբողջ դաշինքին»,- ասել է Ստոլտենբերգը:

  • Կիսվել: