կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Starlink-ը կապ կպահպանի կազմակերպությունների հետ՝ Գազայում օգնություն տրամադրելու համար. Մասկ

Starlink-ը կապ կպահպանի կազմակերպությունների հետ՝ Գազայում օգնություն տրամադրելու համար. Մասկ

Իլոն Մասկը հայտնել է, որ Starlink-ը կապ է կպահպանի միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների հետ՝ Գազայի հատվածին օգնություն տրամադրելու համար։

«Starlink-ը կապ կպահպանի միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների հետ՝ Գազայի հատվածին օգնություն տրամադրելու համար», - գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում՝ ի պատասխան կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսի գրառմանը, որը դատապարտել է Գազայի հատվածի փակումը:

Ուրբաթ երեկոյան Jawwal մատակարարը հայտնել է, որ իսրայելական բանակի զանգվածային հարվածներից հետո հեռախոսային կապը և ինտերնետը դադարեցրել են աշխատանքը Գազայի հատվածում: Al Arabiya և Al Jazeera հեռուստաալիքների տվյալներով՝ Գազայի հատվածը  հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո ամենաուժեղ գրոհին է ենթարկվել։ Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը գրոհում են անկլավի մի քանի տարածքներ օդից, ցամաքային զենքերից և ծովից:

Այնուհետև Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասաց, որ հրեական պետությունը «ընդլայնում է» Գազայի հատվածում իր ցամաքային ռազմական գործողության շրջանակը։ Նրա խոսքով՝ ցամաքային գործողության նախապատրաստվելու համար Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվում են «ստորգետնյա թիրախների և ահաբեկչական ենթակառուցվածքների վրա»։

  • Կիսվել: