շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մասկը Իսրայելում հանդիպել է Նեթանյահուին

Մասկը Իսրայելում հանդիպել է Նեթանյահուին

Ամերիկացի գործարար Իլոն Մասկն այսօր՝ նոյեմբերի 27-ին, մասնավոր ինքնաթիռով թռել է Թել Ավիվ, հայտնում է Reuters-ը։ Մասկը հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ինչպես նաև կհանդիպի Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի և ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցի հետ, հաղորդում է Bloomberg-ը։

Իլոն Մասկն արդեն այցելել է Կիբուց Քֆար Ազա, որը նոյեմբերի 7-ին հարձակման էր ենթարկվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելի իշխանությունները նրան ցույց են տվել պաղեստինցի գրոհայինների հարձակման հետեւանքները։

Նախագահի գրասենյակի տվյալներով՝ այցը կներառի «փակ քննարկում» Գազայի հատվածում պատանդների ընտանիքների ներկայացուցիչների հետ «առցանց հակասեմականությունը զսպելու անհրաժեշտության մասին»։ Գործակալությունը պարզաբանում է, որ Իսրայելի կառավարությունը բանակցում է նաև պարոն Մասկի հետ՝ կապված զինվորականների կողմից Starlink արբանյակային կապի ցանցի օգտագործման հետ։ 

  • Կիսվել: