շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մասկը մարզումներ է անցկացրել ջիու ջիցուի սև գոտի Լեքս Ֆրիդմանի հետ՝ պատրաստվելով Ցուկերբերգի հետ մենամարտին

Մասկը մարզումներ է անցկացրել ջիու ջիցուի սև գոտի Լեքս Ֆրիդմանի հետ՝ պատրաստվելով Ցուկերբերգի հետ մենամարտին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մարտարվեստի պարապմունք է անցկացրել ռուս-ամերիկացի հայտնի բլոգեր և գիտնական, ջիու ջիցուի սև գոտի Լեքս Ֆրիդմանի հետ՝ պատրաստվելով խառը մենամարտերի կանոններով (MMA) մենամարտին META ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ: Այս մասին Ֆրիդմանը հունիսի 28-ին հայտնել է Twitter-ի իր էջում:

«Երեկ ես Իլոն Մասկի հետ հանպատրաստից մարզվել եմ մի քանի ժամ: Ես չափազանց տպավորված եմ նրա ուժով, հզորությամբ և հմտություններով ինչպես ոտքի վրա, այնպես էլ գետնին: Դա էպիկական էր»,- գրել է Ֆրիդմանը:

Նա նաև հավելել է, որ «շատ ոգեշնչող է տեսնել, թե ինչպես են Իլոնն ու Մարկը մարտարվեստով զբաղվում, բայց ավելի լավ կլիներ ամբողջ աշխարհի համար, եթե նրանք պարզապես մարզվեին և չմենամարտեին ռինգում»։

Իր հերթին, Մարկ Ցուկերբերգը մայիսին մասնակցել է ջիու ջիցուի իր առաջին մրցաշարին՝ արժանանալով ոսկե և արծաթե մեդալների:

Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու առանց կանոնների մենամարտում: Մասկը մենարմարտի էր կանչել Meta ընկերության ղեկավարին այն բանից հետո, երբ համացանցում տեղեկություն էր հայտնվել, թե Meta-ն մտադիր է ստեղծել Մասկին պատկանող Twitter-ի մրցակից հարթակ:

 

  • Կիսվել: