կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մասկը հայտնել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը կարող է տեղի ունենալ Կոլիզեումում

Մասկը հայտնել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը կարող է տեղի ունենալ Կոլիզեումում

Ամերիկացի միլիարդատեր, Tesla, SpaceX ընկերությունների գործադիր տնօրեն և Twitter ընկերության սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ իր մենամարտը կարող է տեղի ունենալ Կոլիզեումում։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ում։

«Կա հնարավորություն, որ մենամարտը կանցկացվի Կոլիզեումում», - գրել է գործարարը։

Նա նաև տեղադրել է մի տեսանյութի հղում, որտեղ ներկայացված է հատված «Մոնթի Փայթոնի կյանքը՝ որպես Բրայան» կատակերգական ֆիլմից՝ հետևյալ մակագրությամբ․ «Ես պետք է աշխատեմ իմ տոկունության վրա»:

Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը մենամարտի կանոններով (MMA) մենամարտում: Մասկը մենարմարտի էր կանչել Meta ընկերության ղեկավարին այն բանից հետո, երբ համացանցում տեղեկություն էր հայտնվել, թե Meta-ն մտադիր է ստեղծել Մասկին պատկանող Twitter-ի մրցակից հարթակ: Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դեյնա Ուայթի կարծիքով՝ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոն դոլար կհավաքի բարեգործական նպատակներով: Ուայթը մտադիր է կազմակերպել երկու միլիարդատերերի մարտը:

  • Կիսվել: