Ստամբուլում մեկնարկել է Գազայի ճգնաժամի լուծմանը նվիրված միջազգային գագաթնաժողով
Ստամբուլում Թուրքիայի նախաձեռնությամբ մեկնարկել է Գազայի հատվածին նվիված գագաթնաժողով։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հանդիպումը վարում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Միջոցառմանը մասնակցում են ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Քաթարի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի արտաքին գործերի նախարարները։
Օրակարգում են Գազայում մշտական հրադադարի հաստատումը և մարդասիրական օգնության ընդլայնումը, նաև պաղեստինցի ժողովրդի իրավունքների պաշտպանության և երկու պետությունների լուծման առաջխաղացման կարևորությանը վերաբերող հարցեր:


