շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ստամբուլի շրջանում Մարմարա ծովը ափից հետ է քաշվել 20 մետրով

Ստամբուլի շրջանում Մարմարա ծովը ափից հետ է քաշվել 20 մետրով

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստամբուլի շրջանում Մարմարա ծովը հանկարծակի հետ է քաշվել ափից։ Անօդաչու սարքի նկարահանած կադրերը ցույց են տալիս, որ ջուրը նահանջել է մոտ 15-20 մետր։ Տեղ-տեղ ժայռեր են բացվել։ Ըստ Candilli աստղադիտարանի գիտնականների՝ այս երեւույթն առաջանում է ճնշման անկումից եւ կապ չունի սեյսմիկ ակտիվության հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց ուժգնությունը կազմել է 7,7 և 7,6 մագնիտուդ։ Նախագահ Թայիփ Էրդողանը նշել է, որ այս երկրաշարժերն ամենամեծն են եղել 1939 թվականից ի վեր։

  • Կիսվել: