ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստամբուլի բորսան դադարեցրել է աշխատանքը

Ստամբուլի բորսան դադարեցրել է աշխատանքը

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ այսօր թուրքական ազգային արժույթը արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել: Այս պահի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի համար տալիս են 16,1 թուրքական լիրա:

Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը 50,5 % աճ է գրանցել, իսկ 2021 թ. ընթացքում՝ 114 %: Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 %-ից իջեցրել էր 14 %-ի։ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 21,31 %:

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է՝ թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։

  • Կիսվել: