Ստամբուլի ափերի մոտ 16 ուղևորով նավակ է հրդեհվել
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում՝ Մարմարա ծովում Քինալըադա շրջանում, 16 մարդ տեղափոխող նավակ է հրդեհվել։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ 16 մարդ տեղափոխող զբոսանավը հանկարծակի բռնկվել է։ Պատճառը դեռևս հայտնի չէ։
Երբ կրակն արագորեն տարածվել է ամբողջ նավակի վրա, ուղևորները նետվել են ծովը։
Աառփնյա անվտանգության և պահպանության խմբերը ժամանել են դեպքի վայր և արագորեն մարել հրդեհը։ Բոլոր 16 մարդիկ փրկվել են։
Տեսանյութը՝ այստեղ:


