շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Спасибо!». Սիրիայի նախագահը ռուսերեն է շնորհակալություն հայտնել ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին

«Спасибо!». Սիրիայի նախագահը ռուսերեն է շնորհակալություն հայտնել ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրաշարժից տուժած Լաթակիա քաղաքի թաղամասեր կատարած այցի ժամանակ Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել երկրաշարժի հետևանքները հաղթահարելու հարցում ցուցաբերած օգնության համար։
 
«Մենք Ռուսաստանի կառավարությանը շնորհակալություն ենք հայտնում՝ սիրիացի ժողովրդին օգնելու, այս փորձությունը հաղթահարելու հարցում,- ասել է նա ու ռուսերեն ավելացրել,– Спасибо!»։
 
«Հմեյմիմ» ավիաբազայում ստեղծվել է ՌԴ զինվորական բժիշկների շարժական խումբ, գործարկվել է դոնորական արյուն ստանալու չորս կետ։
 

  • Կիսվել: