Սպանվել է Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին
Սպանվել է Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին: Տեղեկությունն Al Arabiya-ին հայտնել է Քադաֆիի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ չորս հարձակվողներ կրակել են Քադաֆիի վրա նրա այգում, ապա փախել հանցանքի վայրից:
Դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու սպանության համար:
Իր հերթին Լիբիայի պետական LANA լրատվական գործակալությունը ևս հայտնել է Քադաֆիի որդու մահվան մասին՝ հղում անելով նրա խորհրդական Աբդուլլահ Օթմանին:
Սաիֆ ալ-Իսլամը երկար ժամանակ համարվում էր իր հոր իրավահաջորդը: 2021 թվականին նա հայտարարեց նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, սակայն այդ ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվեցին:


