կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան

Սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան

Թեհրանում պաշտոնական աղբյուրները հայտնում են՝ իսրայելական հարվածների հետևանքով իր նստավայրում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, հաղորդում է Mehr գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝  ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին սպանել են Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը նրա մասնակցությունից հետո: 

Ավելի վաղ Հանիայի մահվան մասին հայտնել էր նաև Tasnim գործակալությունը։ Աղբյուրը նշել էր, որ Հանիան և ևս մեկ մարդ զոհվել են նստավայրի վրա գնդակոծության հետևանքով։

  • Կիսվել: