Սպահանում հայտնաբերվել է իսրայելական ԱԹՍ-ների արտադրամաս
Իրանի իրավապահ մարմինները Սպահանի նահանգում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրամաս. ԱԹՍ-ներն օգտագործվել են իրանական թիրախներին Իսրայելի հարվածների համար: Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Սպահանի ոստիկանության ներկայացուցիչ գեներալ Մոհամմադ Ռեզա Հաշեմիֆարին։
«Ոստիկանության աշխատակիցներն այդ արհեստանոցը հայտնաբերել են լայնածավալ քննչական միջոցառումներ անցկացնելուց հետո: Համակարգված ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել են չորս կասկածյալներ և սիոնիստական վարչակարգի գործակալներ», - ասել է նա։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ տեղում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերի հավաքման սարքավորումներ և դետալներ, ինչպես նաև պայթուցիկ նյութեր: