կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է Ղրիմի կամրջի վրա պայթյունի ենթադրյալ պահը

Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է Ղրիմի կամրջի վրա պայթյունի ենթադրյալ պահը

ԶԼՄ-ները և սոցցանցերը հոկտեմբերի 8-ին տեսանյութ են հրապարակում, ենթադրաբար, Ղրիմի կամրջի վրա պայթյունի պահին։ Տեղեկատվության հաստատում այն մասին, որ տեսագրությունում հենց այդ պահն է, չկա։

 

 

Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռնի բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ Կամրջի ցամաքային հատվածի կամարը չի վնասվել։ Տարածաշրջանային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է, կառավարական հանձնաժողով ստեղծել՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ:

  • Կիսվել: