չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սլովակիան Ուկրաինային օգնություն չի տրամադրի էներգետիկ համակարգի կայունացման համար. Ֆիցո

Սլովակիան Ուկրաինային օգնություն չի տրամադրի էներգետիկ համակարգի կայունացման համար. Ֆիցո

Սլովակիան Ուկրաինային օգնություն չի տրամադրի էներգետիկ համակարգի կայունացման համար: Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ֆիցոն:

Նա անվանել է դա «առաջին պատասխան քայլ»՝ ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցման։

«Եթե ուկրաինական կողմը Սլովակիայից օգնություն խնդրի իր էներգետիկ համակարգը կայունացնելու համար, նման օգնություն չի տրամադրվի»,-նշել է նա։

Ֆիցոն զգուշացրել է, որ Սլովակիան կարող է հետագա գործողություններ ձեռնարկել, այդ թվում՝ վերանայել Ուկրաինայի ԵՄ անդամակցության աջակցությունը, եթե նավթի մատակարարումները չվերականգնվեն։

«Սլովակիան իրավունք ունի ստանալ նավթի մատակարարումներ... մենք լիովին իրավունք ունենք հետագա քայլեր ձեռնարկել»,-հավելել է նա։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: