երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան բերվել է բարձր մարտական պատրաստականության

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան բերվել է բարձր մարտական պատրաստականության

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քասրակ քաղաքում տեղակայված ամերիկյան խոշոր ռազմաբազան բարձր պատրաստվածության վիճակի է բերվել Իրանի և նրա կողմից վերահսկվող ռազմական խմբավորումների կողմից հնարավոր հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնել է Syria TV-ն։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բազայում տագնապ է հայտարարվել, ամերիկացի զինվորականները պատրաստել են ՀՕՊ միջոցները՝ հնարավոր հարձակումը հետ մղելու համար։

Սիրիական անվտանգության ծառայության աղբյուրը հեռուստաընկերությանը հայտնել է, որ Հասաքե նահանգի հյուսիսարևելյան մասում մնացած ամերիկյան ուժերի մեծ մասը կենտրոնացած է Քասրակում։

Ավելի վաղ իրանական «Մեհր» գործակալությունը հայտնել էր, որ ամերիկյան այս ռազմական օբյեկտը օրվա առաջին կեսին ականանետներով հրետակոծվել է։ Մի քանի ամերիկյան ուղղաթիռներ օդ են բարձրացել, և ամերիկյան զորքերը մաքրել են բազայի հարակից տարածքները։

  • Կիսվել: