Սիրիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը
Սիրիան պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Սիրիան հայտարարում է Կոսովոյի Հանրապետության՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, պաշտոնապես ճանաչման մասին՝ վերահաստատելով հավատարմությունը ազգերի ինքնորոշման իրավունքին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էր Ռիադում տեղի է ունեցել Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Կոսովոյի ղեկավարների եռակողմ հանդիպումը։


