Սինգապուրը պատժամիջոցներ է մտցրել ՌԴ կառավարության, ԿԲ եւ 4 բանկերի դեմ
Սինգապուրը հստակեցրել է, թե որոնք են լինելու Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները, որոնց մասին հայտարարել է այս շաբաթվա սկզբին։ Քաղաք-պետությունը պատժամիջոցներ է սահմանում չորս բանկերի, Կենտրոնական բանկի և կառավարության դեմ, ինչպես նաև էմբարգո է հայտարարում դեպի Ռուսաստան ռազմական արտահանման վրա, տեղեկացնում է BBC-ն։
Շաբաթ օրը Սինգապուրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվում ՎՏԲ-ի, Վնեշէկոնոմբանկի, Պրոմսվյազբանկի և Ռոսիա բանկի դեմ՝ նրանց հետ գործարքները կարգելվեն, իսկ Սինգապուրում նրանց ակտիվները, եթե հայտնաբերվեն, կսառեցվեն։
Բացի այդ, Սինգապուրն իր ֆինանսական հաստատություններին արգելում է ցանկացած գործարք կատարել Կենտրոնական բանկի և Ռուսաստանի կառավարության և նրանց պատկանող իրավաբանական անձանց հետ: