Ունենք աուտիզմով, տարբեր ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց համար ակումբը օդ ու ջրի նման պետք է. չգիտեմ՝ ինչ պատասխան տամ այդ երեխաների ծնողներին. «Մուլտի Վելնես»-ի աշխատակից
«Մուլտի Վելնես»-ի վաճառքի բաժնի ղեկավարը պնդում է՝ ստեղծված իրավիճակը պետք է օր առաջ լուծվի։
«Պարոն Ծառուկյանի կողմից կառուցված այս վայրը ոչ միայն սարքավորումներով ժամանակ անցկացնելու համար է, չգիտեմ՝ պատշաճ մարմինները տեղյա՞կ են, որ սա մարզաառողջարանային ակումբ է, և այստեղ կեսից շատը խնդիրներ ունեցող մարդիկ են։ Ունենք աուտիզմով, տարբեր ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց համար ակումը օդ ու ջրի նման պետք է։
Չգիտեմ՝ իմ հեռախոսը ինչ ձև պահեմ, որովհետև չգիտեմ՝ ինչ պատասխան տամ այդ երեխաների ծնողներին»։



