շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սիբիրի երկրամասում կրկին ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

Սիբիրի երկրամասում կրկին ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

Առաջիկա օրերին անոմալ շոգ եղանակ է սպասվում Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասերում և Տիվայի Հանրապետությունում։ Օմսկում երկրորդ օրն անընդմեջ օդի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի Օբ-Իրտիշյան վարչության մամուլի ծառայությունում։

«Օմսկում երկրորդ օրն անընդմեջ օդի ջերմաստիճանը գերազանցել է պատմական առավելագույնը: Հուլիսի 12-ին այն կազմել է +38,9 աստիճան: Դա 1,5 աստիճանով բարձր է օրվա ջերմաստիճանի նախորդ ռեկորդից, որը մարզային կենտրոնում գրանցվել է 1901 թվականին», - հայտնել են վարչությունից։

Օմսկում օդի ջերմաստիճանի ռեկորդային 36,7 աստիճան է գրանցվել է նաև հուլիսի 11-ին, նախորդ պատմական առավելագույնը՝ 35 աստիճան, գրանցվել էր 1901 թվականին։ Վարչությունում նշել են, որ շոգ եղանակը կպահպանվի նաև հուլիսի 13-ին։

Ալթայի երկրամասում անոմալ շոգ եղանակի պատճառով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։ Այստեղ օդի ջերմաստիճանը տեղ-տեղ կարող է հասնել 35 աստիճանի։ Կրասնոյարսկի երկրամասում մինչև 35 աստիճան և բարձր շոգի պատճառով հայտարարվել է եղանակային անբարենպաստ պայմանների նախազգուշացում: Տիվայում օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացում մինչև 33 աստիճան:

  • Կիսվել: