Շուտով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների դեսպանություններ կբացվեն Մոսկվայում
Մոսկվայում շուտով կբացվեն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների դեսպանությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Կփորձենք մոտ ապագայում իրագործել դա, որքան շուտ, այնքան լավ։ Մենք կոնկրետ աշխատանքով ենք զբաղվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա կանխատեսմամբ, վերոնշյալ դիվանագիտական ներկայացուցչությունները կարող են բացվել «մեկ կամ երկու ամսվա ընթացքում»: