երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շոյգուն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանը վերաբերող հարցեր

Շոյգուն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանը վերաբերող հարցեր

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանհալի Տասմագամբետովի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ ՛՛ուժային պոտենցիալի կատարելագործմանը՛՛ վերաբերող, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման եւ նրա ուժային պոտենցիալի կատարելագործման արդիական հարցեր՛՛:

Նշվում է նաեւ, որ Շոյգուն շնորհավորել է Տասմագամբետովին պաշտոնին նշանակվելու առթիվ։ Նա հույս է հայտնել, որ նոր գլխավոր քարտուղարի փորձը կծառայի ՀԱՊԿ-ի հեղինակության էլ ավելի ամրապնդմանը ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետությունում։

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին հանդիպման համար՝ ասելով. ՛՛Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ անցյալ շաբաթ այցելեցի Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Առաջին հերթին՝ ստորագրեցինք Հավաքական անվտանգության խորհրդի անցյալ տարվա նոյեմբերյան որոշումների կատարման միջոցառումների ծրագիրը՛՛:

  • Կիսվել: