ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շոլցը ծրագրում է մոտ ապագայում խոսել Պուտինի հետ

Շոլցը ծրագրում է մոտ ապագայում խոսել Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ծրագրում է մոտ ապագայում խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես նախատեսում եմ դա նորից անել մոտ ապագայում»,- շաբաթ օրը հայտարարել է կանցլերը: Նրա խոսքերը մեջբերում է գերմանական dpa գործակալությունը։

Շոլցը նաև հավելել է, որ «արդար խաղաղության» համար անհրաժեշտ պայմանը, իր կարծիքով, Ռուսաստանի զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։

  • Կիսվել: