երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Շարունակում ենք ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ». Ալիև

«Շարունակում ենք ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Հռոմի Սրբազան Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ կապերի հարցերով քարտուղար, եպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին:

Ըստ ադրբեջանակն ԶԼՄ-ների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր:

Ինչպես նշել է Ալիև՝ իրենք շարունակելու են իրենց ՛՛ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ՛՛:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքի իրավիճակին: Ալիևը նշել է, որ Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմի անկումից հետո, ՛՛խորհրդակցելով եղբայրական Թուրքիայի հետ՛՛, Ադրբեջանը պատրաստ է աջակցել սիրիական ժողովրդի առջև ծառացած մարդասիրական խնդիրների լուծմանը։

 

  • Կիսվել: