կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սևաստոպոլը զանգվածային հրթիռակոծման է ենթարկվել

Սևաստոպոլը զանգվածային հրթիռակոծման է ենթարկվել

Ուկրաինայի զինված ուժերն այս գիշեր հրթիռներ է արձակել Սևաստոպոլի ուղղությամբ, հայտնել է Սևաստոպոլի նահանգապետը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ՌԴ իշխանություններն այդ հարձակումն անվանել են վերջին ժամանակների ամենազանգվածայինը:

Սևաստոպոլի նահանգապետը հայտնել է, որ հարձակման հետևանքով չորս մարդ է տուժել։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել է, որ Սևաստոպոլում խոցել է ռուսական ևս երկու՝ «Յամալ» և «Ազով» դեսանտային նավ, ու Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կապի կենտրոնը:

Ըստ ռուսական աղբյուրների՝ ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Նիկոլաևի շրջանում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Մարտինովկա օդանավակայանին, ինչի հետևանքով խոցվել է մարտի 24-ի գիշերը Սևաստոպոլի վրա հարձակմանը մասնակցած երկու ուկրաինական Սու-24 կործանիչ։

 

  • Կիսվել: