Սևաստոպոլի հրթիռակոծման հետևանքով երկու երեխա է զոհվել
Սևաստոպոլի ղեկավարությունը հայտարարել է ուկրաինական ուժերի՝ կասետային զինամթերքով, բալիստիկ հրթիռներով Սևաստոպոլին հարվածելու մասին։
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը, մասնավորապես, հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, որոնցից երկուսը երեխաներ են։
«Վիրավորների թիվը հասել է գրեթե 100-ի։ Առողջապահության ողջ համակարգը մոբիլիզացվել է, բժիշկներն ու բուժանձնակազմը աշխատավայրում են։ Վիրահատարաններ են տեղակայված։
Տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,-իր տելեգրամյան ալիքում նշել է նա: