Սիրիայի արևելքում ամերիկյան բազա է հրթիռակոծվել
Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էր Զոր նահանգում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում տեղակայված ամերիկյան բազան հրթիռակոծվել է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ինչպես հաղորդվում է՝ չորս հրթիռ ընկել է Կոնիկո դաշտում գտնվող բազայի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, բազայի հարավային մասում կրակի սյուն է բարձրացել:
Նշենք, որ պաղեստինաիսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում գտնվող ամերիկյան բազաները, ինչպես նաև Սիրիայում գտնվող նրա զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների։