Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն անհնարին է առանց Ռուսաստանի մասնակցության. Թուրքիայի ԱԳՆ
Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն անհնարին է առանց Ռուսաստանի մասնակցության: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
՛՛Ուկրաինան փորձում է այլընտրանքային ուղի մշակել, բայց մենք՝ որպես թուրքական կողմ, համոզված ենք, որ հարկ է ռուսներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Ցանկացած այլ տարբերակ վտանգավոր կլինի, դա մենք նշել ենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հարցը քննարկելիս. առանց ռուսների չի լինի՛՛,-նշել է նա: