Սեպտեմբերի 11-ին չարը փորձեց ամերիկյան քաղաքները վերածել մարտադաշտի, մեր պետությունն ամեն օր անցնում է դրա միջով՝ արդեն երեք շաբաթ. Զելենսկի
Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի առաջ՝ ես խնդրեցի հիշել Փերլ Հարբորին, 41-ի դեկտեմբերի 7-ի սարսափելի առավոտը, երբ ավիահարվածների հետևանքով երկինքը սևացել էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես խնդրեցի ձեզ հիշել սեպտեմբերի 11-ը՝ 2001 թվականի այդ սարսափելի օրը, երբ չարը փորձեց ամերիկյան քաղաքները վերածել մարտադաշտի, երբ անմեղ մարդիկ հարձակման ենթարկվեցին: Հարձակում՝ օդից, այնպես, ինչպես ոչ ոք չէր սպասում: Ես բացատրեցի, որ մեր պետությունն ամեն օր անցնում է դրա միջով: Ամեն գիշեր: Արդեն երեք շաբաթ՛՛: