հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սանկտ Պետերբուրգում տղամարդն ինքնահրկիզվել է եկեղեցում՝ պահանջելով զանգահարել Միքայել հրեշտակապետին (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում տղամարդն ինքնահրկիզվել է եկեղեցում՝ պահանջելով զանգահարել Միքայել հրեշտակապետին (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում, մի մարդ ինքնահրկիզվել է՝ պահանջելով զանգահարել Միքայել հրեշտակապետին: Միջադեպի տեսագրությունը հրապարակել է Baza Telegram ալիքը:

«Տղամարդը փորձել է ինքնասպան լինել Սանկտ Պետերբուրգի եկեղեցում: Ոմն Ռուսլան Կեսկինենը մտել է Սուրբ Երրորդություն եկեղեցի, բենզին լցրել իր վրա, այնուհետև ինքնահրկիզվել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կրակն արագ մարել են, սակայն տղամարդն այրվածքներ է ստացել. ըստ ականատեսների, նա պահանջել է զանգահարել Միքայել հրեշտակապետին:

 

  • Կիսվել: