երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում:

Պետությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրները, փոխանցում է tert.am-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուկաշենկոն հուլիսի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

«Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրները: Այս այցը շարունակում է առաջնորդների կանոնավոր անձնական հանդիպումների հաստատված պրակտիկան՝  արդիական հարցեր քննարկելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Սակայն որոշ լրատվամիջոցներ նկատում են, որ իրականում ամեն ինչ այդքան սովորական չէ, ինչպես ներկայացվում է: Որպես կանոն, պետությունների ղեկավարների այցերն ու հանդիպումները նախապատրաստվում և հայտարարվում են նախապես, և երկրորդ՝ Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են բոլորովին վերջերս: Երրորդ, այս անգամ հանդիպման վայրը Սանկտ Պետերբուրգն է, և ոչ թե ավանդական Սոչին, իսկ մեկնման օդանավակայանը Վիտեբսկի շրջանի «Բոլբասովո»-ն է, ինչը կարող է նաև վկայել այցի հրատապության մասին:

  • Կիսվել: