Սամարայի նահանգապետը հայտնել է երկու նավթավերամշակման գործարանի վրա անօդաչուների գրոհի մասին
Անօդաչուները գրոհել են Սամարայի մարզի Սիզրանի նավթավերամշակման գործարանը եւ փորձել հարվածել Նովոկույբիշեւյան ՆՎԳ-ին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է նահանգապետ Դմիտրի Ազարովը։
Նա հայտնել է, որ կատարվածի հետեւանքով առաջին գործարանում սկսել են այրվել նավթամթերքների վերամշակման սարքավորումները։ Նովոկույբիշեւսկի ՆՎԳ գրոհը հետ է մղվել։
«Այսօր առավոտյան անօդաչուները գրոհել են Սիզրանի ՆԳՎ-ն եւ փորձել գրոհել Նովոկույբիշեւսկի ՆՎԳ-ն։ Սիզրանի ՆԳՎ տարածքում այրվել են նավթամթերքների վերամշակման սարքերը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,-ասել է նահանգապետը:
Ազարովը հավելել է, որ գրոհի հետեւանքների վերացման համար ստեղծվել է տարածաշրջանային օպերատիվ շտաբ, բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ուշադրություն հատկացնել օբյեկտների պահպանությանը մարզի տարածքում։