շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սաակաշվիլին կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել. ՀՔԾ-ն հերքում է շրջանառվող լուրերը

Սաակաշվիլին կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել. ՀՔԾ-ն հերքում է շրջանառվող լուրերը

Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայությունը (ՀՔԾ) հերքում է այն լուրերը, թե Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, գրում է aliq.ge-ն:

ՀՔԾ-ն հորդորում է լրատվամիջոցներին և հանրությանը զերծ մնալ ապակողմնորոշիչ, թերի և մասնակի տեղեկատվության շահարկումներից։

«Հանրությանը մոլորեցնելու, դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին սխալ պատկերացումներ ստեղծելու նպատակով որոշ լրատվամիջոցներ տեսանյութ են տարածել, ըստ որոնց՝ դատապարտյալը չի ​​կարող ինքնուրույն կատարել տարրական ֆիզիկական գործողություններ և շարժվել առանց օգնության։

Կեղծ տեղեկատվական արշավի նպատակը հասարակական հուզումներ առաջացնելն է և երկրի դրական իմիջին վնասելը։ Հանրությանը օբյեկտիվ իրազեկելու նպատակով հրապարակում ենք մի քանի տեսագրություն, որտեղ պարզ է դառնում, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշել են ՀՔԾ-ից:

 

  • Կիսվել: