ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Ռուսաստանը ուժեղացել է ԱՄՆ-ի կողմից սանձազերծած ուկրաինական հակամարտության արդյունքում․ Լավրով

Ռուսաստանը ուժեղացել է ԱՄՆ-ի կողմից սանձազերծած ուկրաինական հակամարտության արդյունքում․ Լավրով

Ռուսաստանը ուժեղացել է ԱՄՆ-ի կողմից սանձազերծած ուկրաինական հակամարտության արդյունքում, ինչպես ուժեղացավ Նապոլեոն Բոնապարտի և Ադոլֆ Հիտլերի նկատմամբ հաղթանակից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Տասնիններորդ դարի սկզբին Նապոլեոնը հավաքեց գրեթե ողջ Եվրոպան, որպեսզի հարձակվի Ռուսաստանի վրա, մենք հաղթեցինք նրան, և մենք ավելի ուժեղացանք ագրեսիայից հետո։

Անցյալ դարի կեսերին Հիտլերն արեց նույնը. նա ենթարկեց եվրոպական երկրների մեծ մասին՝ Ռուսաստանի դեմ ագրեսիա սկսելու համար։

Նա նույնպես պարտություն կրեց, և մենք ուժեղացանք այս պատերազմից հետո»,- ասել է նախարարը՝ առցանց ելույթ ունենալով Դոհայում կայացած ֆորումում։

«Ռուսաստանի դեմ Ուկրաինայի օգտագործմամբ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի արդյունքն արդեն տեսանելի է. ովքեր ավելի ուշ կզգան այդ արդյունքը, այն է, որ Ռուսաստանն արդեն շատ ավելի ուժեղ է դարձել, քան եղել է մինչ այդ իրադարձությունները, և այդպես կլինի պատերազմի ավարտից հետո», - հավելել Է Լավրովը ։

  • Կիսվել: