հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը պետք է իր ուժերը դուրս բերի Ուկրաինայից, Վրաստանից եւ Մոլդովայից. Յենս Սթոլթենբերգ

Ռուսաստանը պետք է իր ուժերը դուրս բերի Ուկրաինայից, Վրաստանից եւ Մոլդովայից. Յենս Սթոլթենբերգ

Ռուսաստանը պետք է նաեւ իր ուժերը դուրս բերի Ուկրաինայից, Վրաստանից եւ Մոլդովայից, որտեղ դրանք տեղակայվոած են առանց այդ երկրների համաձայնության, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում է akhaltskha.net-ը:

Սթոլթենբերգի խոսքով՝ Ուկրաինայի մերձակայքում բելառուսական եւ ռուսական զորքերը բարձր աստիճանի պատրաստականության են բերված։ «Լարվածությունն աճում է։ Ռուսաստանը ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը, եւ մենք ոչ միայն տեսնում ենք ավելի շատ զորքեր Ուկրաինայի շուրջ, այլեւ Բելառուսում»,- ասել է նա: Դաշինքի ղեկավարն այս իրավիճակն անվանել է «անթափանց», հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Միեւնույն ժամանակ, դա ստիպում է էլ ավելի մեծ ջանքեր գործադրել քաղաքական լուծման համար»,- ասել է նա։ Սթոլթենբերգը նաեւ նշել է, որ բոլոր կողմերը պետք է «կառուցողական ոգով երկխոսություն վարեն՝ հակամարտությունները լուծելու համար, այդ թվում՝ «նորմանդական ձեւաչափով»։ Միաժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ փոխզիջումների չի գնա դաշինքին միանալու ցանկացած երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի իրավունքի հարցում։ Նա հավելել է, որ «քաղաքական բանակցություններում հաջողության ակնկալիքով» ՆԱՏՕ-ն «պատրաստվում է վատագույնին»։

«Մենք ուժեղացնում ենք մեր ներկայությունը, այդ թվում՝ Բալթիկ եւ Սեւ ծովերի տարածաշրջաններում»,- ասել է Սթոլթենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում մի քանի օրում ինքը Ֆրանսիայի գլխավորությամբ 5 հազարանոց առաջապահ ջոկատ կտեղակայի սեւծովյան տարածաշրջանում։

  • Կիսվել: