ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում

Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում

Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

Նա հիշեցրել է, որ 2019 թ.-ին Սոչիում կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքներով որոշումներ են ընդունվել, «այդ թվում՝ մայրցամաքում ռուսական դիվանագիտական ​​ներկայության ընդլայնման մասին»։

«Համապատասխան հանձնարարականների շրջանակներում ՌԴ ԱԳՆ-ն աշխատանք Է տանում մի շարք աֆրիկյան երկրներում Ռուսաստանի նոր դեսպանատներ բացելու ուղղությամբ: Թե որ պետություններում կբացենք մեր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները, կտեղեկացնենք, երբ համապատասխան պետությունների իշխանությունների հետ համաձայնեցվեն իրավաբանական, արձանագրային և այլ հարցերը», - ասել է Բոգդանովը։

Նրա խոսքով՝ «աշխարհագրության» և դիվանագիտական ​​ներկայացուցչությունների թվակազմի հարցերում Ռուսաստանը ելնում է «ինչպես ազգային շահերի առկայությունից, աշխատանքի անհրաժեշտ ծավալից, այնպես Էլ, ինչը պակաս կարևոր չէ, բաց երկխոսությանը և փոխգործակցությանը գործընկերների պատրաստակամությունից»։

«Մեր դեսպանատների և դրանց անձնակազմի պատշաճ պաշտպանությունն ապահովելու առումով կարող եմ ասել, որ այս թեման մեզ համար առաջնահերթություն է, ուստի անվտանգության հարցը գտնվում է մշտական ​​հսկողության տակ, և մենք պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում ու օպերատիվ կերպով արձագանքում մեր արտասահմանյան ներկայացուցչությունների շուրջ ստեղծված իրադրության ցանկացած փոփոխության», - ընդգծել է Բոգդանովը։

  • Կիսվել: