շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռուսաստանը միշտ արել է հնարավոր ամեն ինչ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար. Շոյգու

Ռուսաստանը միշտ արել է հնարավոր ամեն ինչ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար. Շոյգու

Ռուսաստանը միշտ արել է հնարավոր ամեն ինչ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու։

Հակառակ դեպքում, նրա խոսքով, կարող է տպավորություն ստեղծվել, որ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որն արդեն լուծել է ութ կամ ինը հակամարտություն աշխարհում։

«Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս լիովին չլուծված հարաբերությունների կարգավորման գործում զգալի է, Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Անդրկովկասում խաղաղության հաստատման գործում», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ հանդիպումից հետո։

Շոյգուն բարձր է գնահատել երկրների միջև ցանկացած հաղորդակցություն, այդ թվում՝ Նախիջևանը Հայաստանի միջոցով Ադրբեջանին կապող ճանապարհը, բայց «Թրամփի ճանապարհ» տերմինը համարել է էկզոտիկ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: